Տիմատիին բարկացրել է ԶԼՄ-ների ախտորոշումը
Ռեփեր Տիմատին ժխտել է իրեն շտապ հոսպիտալացնելու մասին լուրերը: Ինստագրամյան իր էջում երաժիշտը գրե է, որ կլինիկայում ծրագրային հետազոտություն է անցնում:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե 33-ամյա ռեփերը բժիշկներին է դիմել կրծքավանդակի սուր ցավի պատճառով և շտապ հոսպիտալացվել է: Հաղորդվում էր, որ նա կարող է սրտի լուրջ խնդիրներ ունենալ:
«Ես, փաստորեն, այլևս չեմ կարող անալիզներ հանձնել, ստուգել տեսողությունս, ստամոսքսադիտում անել, որոնք նորմալ են, որոնք սեփական առողջությանը հետևող ցանկացած մարդ պետք է անի նվազագույնը տարին մեկ անգամ, որպեզի չգրեն, որ ես գրեթե մահացել եմ»,- բարկացել է ռեփերը:
Տիմատին պատմել է, որ հիվանդանոցի մոտ տեսախցիկներով 4 մեքենա է հսկում: Բացի դա, ռեփերի խոսքով, իր պալատ է «ներխուժել թղթակից» և լուսանկարել նրան: