Թուրքիայում 9 հազար ոստիկանի աշխատանքից հեռացրել են Գյուլենի հետ կապերի կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը ծառայությունից 9 հազար աշխատակցի է ազատել՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի հետ կապեր ունենաու կասկածանքով: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Թուրքիայի ոստիկանությունից հայտնել են, որ դա արվել է ազգային անվտնագության շահերից ելնելով: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները 1000 մարդ էին ձերբակալել Գյուլենի կողմնակիցների դեմ իրականացրած վերջին գործողությունների ժամանակ:
Նշվում է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 40 հազար մարդու, ևս 120 հազարը ազատվել են աշխատանքից: Նրանց թվում են զնիծառայողներ, ուսուցիչներ, ոստիկաններ: