Թրամփը համաձայնել է դեռևս չդադարեցնել «NAFTA»-ի գործունեությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ չորեքշաբթի ունեցած զրույցում համաձայնության է եկել դեռևս չդադարեցնել Հյուսիսաամերիկյան գոտում ազատ առևտրի մասին համաձայնությունը(NAFTA): Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Հաղորդագրությունում նշվում է, որ «նախագահ Թրամփը համաձայնել է դեռևս չդադարեցնել «NAFTA»-ի գործունեությունը» և վերսկսել ««NAFTA»-ի հարցով բանակցությունները հօգուտ 3 երկրների»:
Սպիտակ տանը նշել են, որ երկրի ղեկավարն ունեցել է «հաճելի և արդյունավոտ զրույց»: