Վենեսուելան դուրս կգա Ամերիկյան հանրապետությունների կազմակերպությունից
Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը հաղորդել է, որ երկիրը սկսում է Ամերիկյան հանրապետությունների կազմակերպությունից դուրս գալու գործընթացը,քանի որ չի պատրաստվում հարմարվել այդ բլոկի նորմերի խախտումներին: Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
Ռոդրիգեսը նշել է, որ Վենեսուելան սկսում է դուրս գալու գործընթացը հանուն իր ապագայի, քանի որ երկիրն ունի «արժանապատվություն, անկախություն, ինքնորոշում»: Գործընթացը կտևի շուրջ 2 տարի:
Կազմակերպությունում մտնում է Ամերիկա աշխարհամասի թվով 35 հանրապետություն: Գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում:
Նշենք, որ այժմ Վենեսուելայում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում նախագահի կողմնակիցներն ու ընդդիմախոսները հաճախ անկարգություններ են կազմակերպում: Հավաքները հաճախ ավարտվում են ոստիկանության աշխատակիցների հետ բախումներով: Անկարգությունների հետևանքով զոհվել է 25 մարդ, հարյուրավորները ձերբակալվել են: