Մեծ Բրիտանիայում 26 միլիոն դոլարով գյուղ է վաճառվել
Անգլիական Ուեսթ Հեսլերթոն գյուղը, որը գտնվում է Նորթ Յորքշիր կոմսությունում և 2016 թ.-ին վաճառքի էր հանվել 20 միլիոն ֆունտի դիմաց (շուրջ 26 միլիոն դոլար), վաճառված է: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը՝ նշելով, որ գյուղը 150 տարի շարունակ կառավարվել է միևնույն ընտանիքի կողմից:
Գյուղում կա 150 տուն, որոնցից բացի մեծ կալվածատուն՝ 21 սենյակով և 2116 ակր հողատարածքով:
Գյուղը վաճառքի է հանվել այն ժամանակ, երբ մահացել է վերջին տիրուհին՝ 84-ամյա Իվ Դանուեյը: Նրա ժառանգները որոշել են ազատվել պատասխանատվությունից:
Գյուղի նոր սեփականատերը բրիտանական «Albanwise» ներդրումային ընկերությունն է:
Գյուղի վաճառքի հանվելը բնակիչները դարաշրջանի ավարտ են անվանել: