ՌԴ ՊՆ-ն նոր սերնդի զրահատեխնիկա կգնի
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոր «БТ-3Ф» զրահատեխնիկա կսկսի օգտագործել, որն արտադրվել է Վոլգոգրադի գործարանում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «ТАСС» լրատվական գործակալությանը:
Զինվորականները նախատեսում են գնել մի խումբ մեքենա փորձարկումներ իրականացնելու համար, որից հետո եզրակացություններ կանեն տեխնիկայի լայնամասշտաբ արտադրության հնարավորության մասին:
«Նախաձեռնողական ռոբոտների պրակտիկան ողջունվում է Պաշտպանության նախարարության կողմից: Սակայն կա կանոն. ցանկացած տեխնիկա, որը ստեղծվել է նախաձեռնողական կարգով, պետք է համապատասխանի մեր պահանջներին: Մենք չենք մասնակցում նախաձեռնողական տեխնիկայի ստեղծման գործընթացին, այլ միայն մասնացում ենք դրա փորձարկումներին: Դրա համար մենք ըստ պայմանավորվածության գնել ենք մի խումբը, փորձարկումներ կանենք, արդյունքներով կանենք եզարահանգումներ»,- ասել է ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը:
«БТ-3Ф» զրահային տրանսպորտային միջոցը սկսվել է արտադրվել 2010-ականների սկզբից: