Թրամփը «Coca-Cola» պատվիրելու հատուկ կոճակ ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանին Սպիտակ տան Օվալաձև սենյակում հատուկ կարմիր կոճակ կա, որը սեղմելուց հետո շուտով սենյակ է մտնում «Coca-Cola» մատուցողը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Associated Press»-ին:
«Լինելով մարդ, ով հարմարվել է հարստությանը և դրա ատրիբուտներին, Թրամփն արագորեն հարմարվեց նախագահի բնակավայրի կյանքին՝ հյուրերի ուշադրությունը հաճախ գրավելով պատմական ինտերիերների տարաբնույթ մանրուքներով»,- գրել է գործակալության թղթակից Ջուլի Փեյսը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրվան նվիրված հրապարակման մեջ:
«Կարմիր կոճակը, որը սեղանին է, և որից ամերիկացի առաջնորդներն օգտվել են տասնամյակներով, սեղմելուց քիչ անց մտնում է Սպիտակ տան ծառայողը նախագահի համար բերելով «Coca-Cola»»,- նշում է թղթակիցը: