Ֆրանսիայում «LADA»-ի լքված ավտոսրահ է հայտնաբերվել
Ֆրանսիայի արևելքում «LADA»-ի լքված ավտոսրահ է հայտնաբերվել: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են «Ավտոմեքենաների պատմական պորտալի» ֆեյսբուքյան էջում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Հավաստիացվում է, որ դաարկված դիլերական կենտրոնը գտնվում է Մակոն քաղաքի մոտ: Լուսանկարներում հնարավոր է տեսնել ժանգոտած մոդելները: Հանրության մասնակիցների հատուկ ուշադրությանն են արժանցել կարճ թևերով մոդելները, որոնք արտադրությունից հանվել են դեռևս 1991 թվականին:
Խմբին հետևողները նշել են, որ որոշ մեքենաների վրա հին համարների նշաններ են առանց ԵՄ-ի նշանների: Օգտատերերը ենթադրել են, որ ավտոսրահը կարող է փոխանցված լինել բանկին պարտքերի մարման համար, սակայն հետագայում կազմակերպությունը չի կարողացել իրացնել կարողությունը:
«АвтоВАЗ»-ի արտադրանքի արտահանումը Ֆրանսիա դադարեցվել է 2008 թվականին: