Թրամփը «Twitter»-ում է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կին Մելանյա Թրամփն այսօր դառնում է 47 տարեկան: Այս առիթով ԱՄՆ նախագահը շնորհավորել է իր կնոջը թվիթթերյան պաշտոնական էջում լուսանկար հրապարակելով նախագահի երդմնակալության արարողությունից:
Լուսանկարում Մելանյա Թրամփը երկնագույն կոստյումով է, որն անտարբեր չթողեց աշխարհի շատ երկրների կանանց: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը հրաժարվել է տեղափոխվել Վաշինգտոն՝ Սպիտակ տուն, և շարունակում է իր որդի Բերոնի հետ ապրել Նյու Յորքի «Trump Tower» երկնաքերում: Դա դուր չի գալիս շատ ամերիկացիների նախագահի ընտանիքի անվտանգության համար հատկացված լրացուցիչ ծախսերի պատճառով: Նրանք պահանջում են Մելանյա Թրամփին «տեղափոխել» Սպիտակ տուն՝ իր ամուսնու մոտ:
Մելանյա Թրամփը ծնվել է 1970 թվականին Սլովենիայում (նախկին Հարավսլավիա):