Արևմտյան Հայաստանում ռուս գեներալի մասունքներով դագաղ է հայտնաբերվել
Թուրքիայի տարածքում՝ Արդահան նահանգում Վրաստանի սահմանից ոչ հեռու, բնակելի շենքի շինարարության ընթացքում հայտնաբերվել է մարդու մասունքներով դագաղ, որում թաղվել է ենթադրաբար ռուսական բանակի գեներալ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Շինարարներն ուղղափառ խաչերի նախշերով դագաղի հայտնաբերման մասին իրազեկել են տեղի իշխանություններին, որոնք անմիջապես որոշում են կայացրել դադարեցնել շինարարությունը և մասնագետների հրավիրել Կարս՝ ուսումնասիրությունների համար:
Դագաղում հայտնաբերված մարմնին հագցված է ճտքաշոկիկներ և շինել: Հնագետ Էնվեր Շոլաքօղլու ենթադրություններով՝ մասունքները պատկանում է կայազորի ռուս գեներալի: Կայազորը պետք է որ այդտեղ տեղակայված լիներ մոտ 140 տարի առաջ:
Այն բանից հետո, երբ դատական փորձաքննության կենթարկվի մարմինը, այն նախատեսում են փոխանցել Կարսի թանգարան: