Թրամփը մինչև Գերագույն դատարան կգնա իմիգրացիոն հրամանի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սան Ֆրանցիսկոյի դատարանի վճիռը, որով չեղարկվել էր ներգաղթի ոլորտում դաշնային օրենսդրությանը չհետևող ինքնավարություններին տրվող հոնորարների սահմանափակման մասին հրամանը: Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:
«Սկզբում 9-րդ շրջանի դատարաննարգելքի դեմ էր հանդես գալիս, այժմ նրանք հարվածել են քաղաք-ապաստարանների մասին հրամանին: Երկու վճիռներն էլ աբսուրդ են: Կտեսնվենք Գերագույն դատարանում»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Ռայնս Պրիբասը քննադատել էր դատարանի այդ որոշումը: Նա նաև հայտնել էր, որ նախագահական հրամանի չեղարկումը կուսումնասիրվի: