«ՉուխաջյանՖեստ»-ի փակման արարողությունն` այսօր
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «ՉուխաջյանՖեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և գալա համերգը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը' գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր' Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արմեն Սմբատյանի, Գարեգին Գրիգորյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից: Երեկոյի ընթացքում դիրիժորական վահանակի մոտ կլինի նաև Հայկ Դավթյանը: Համերգի մենակատարներն են ջութակահարներ Հայկ Դավթյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը: