Պուտինը Ասադի հանդեպ դիրքորոշումը չի փոխել
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունն այն մասին, որ նա սիրիացի առաջնորդ Բաշար Ասադի փաստաբանը չէ: Նման արտահայտություն ցիտել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Պեսկովը նշել է, որ խոսքը չի գնում արաբական հանրապետության մասին Ռուսաստանի դիրքորոշման որևէ փոփոխության մասին:
«Ինչ վերաբերում է Ասադին ուղղված աջակցությանը՝ Ռուսաստանի և Պուտինի դիրքորոշումը Ասադի հարցում չի փոխվել և այն լավ հայտնի է... Պուտինը, չլինելով Ասադի փաստաբանը, միջազգային իրավունքի փաստաբանն է և միջազգային իրավունքի պաշտպանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին: