Ռուս բլոգերի վրա տորթ են նետել և «զելյոնկա»-ով ներկել
Ստավրոպոլի օդանավակայանում հարձակվել են ռուս բլոգեր Իլյա Վարլամովի վրա:Նրան մի քանի անգամ հարվածել են և «զելյոնկա»-ով ներկել ոստիկանության աչքի առաջ:Այս մասին բլոգերը գրառել է թվիթերյան իր էջում.հայտնում է «Lenta.ru»-ն:
Մամուլի հետ զրույցի ժամանակ բլոգերը մանրամասնել է, որ օդանավակայանից դուրս գալիս իրեն «դիմավորել են» 10 երիտասարդ տղաներ:Սկզբում նրանք բլոգերի վրա տորթ են նետել, իսկ հետո «զելյոնկա»-ով ներկել են:
Տուժածի խոսքերով` հարձակվողները բացականչում էին. «Կորիր քո Ամերիկան»: