Ես Եվրոպայի հակառակորդը չեմ.Մարին Լա Պեն
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը նախագահական ընտրություններ անցել է երկրորդ փուլ, հայտարարել է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չէ: Այս մասին գրում է «Gazeta»-ն՝ հղում տալով «Le Parisien»-ը:
«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ: Ես ինձ եվրոպացի եմ զգում: Իհարկե՝ առաջին հերթին ֆրանսիացի, բայց և եվրոպացի»,- ասել է նա:
Միաժամանակ, նախընտրական ելույթներում Մարին Լը Պենը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում եվրոյի գոտուց Ֆրանսիայի դուրս գալու եւ Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունները խզելու ռազմավարություն է մշակելու: