Նոր սպառնալիքներ՝ Էրդողանից
Կապված նրա հետ, որ Եվրոպայի որոշ երկրներ Թուրքիային թշնամաբար են վերաբերվում, իսկ Բրյուսելը ձգձգում է ԵՄ-ի հնարավոր անդամության հարցի բանակցությունները, Անկարան կարող է վերանայել իր դիրքորոշումը միություն մտնելու հարցով: Այս մասին «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա դժգոհություն է հայտնել՝ կապված նրա հետ, որ սպասում են արդեն 54 տարի, և դրա համար Թուրքիան, նրա խոսքով, կարող է հանել ԵՄ-ի կազմ մտնելու հայտը համազգային հանրաքվեով:
«Մեծ Բրիտանիան հարցրեց իր ազգին, և այն քվեարկեց ԵՄ-ից դուրս գալոււ օգտին: Այժմ նրանք հանգիստ և վստահ շարժվում են դեպի նոր ապագա; Դա նաև Նորվեգիայում տեղի ունեցավ: Նույն բանը կարող է լինել նաև Թուրքիայում»,- ասել է Էրդողանը: