«Ալ-Քաիդա»-ի հետ կապված խմբավորումը ստանձնել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված մի խումբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «SITE Intelligence Group» կազմակերպությանը, որը զբաղվում է մարտիկների գործունեության մոնիթորինգով:
Հաղորդվում է, որ ահաբեկչության դեպքի պատասխանատվությունը ստանձնել է «Իմամ Շամիլի գումարտակը» խմբավորումը: Մետրոյի պայթյունը իբրև թե նախատեսված է եղել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ Զավահիրի հրամանով, ով հրահանգներ է տվել Ակբարժոն Ջալիլովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչության ենթադրյալ պատվիրատուն արդեն որոնվում է Ինտերպոլի կողմից մեկ այլ ահաբեկչական ակտի համար: