Մերկելն ու Թրամփն իրար հասկացան 11 անգամից հետո միայն
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը տասն անգամ փորձել է Ամերիկացյի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հասկացնել երկու խետությունների միջև առևտրային համաձայնության կնքման ասպեկտները: 11-րդ փորձից կողմերը կարողացել են հասկանալ միմյանց: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, Միացալ Նահանգների նախագահը բազմիցս հարցրել է կանցլերին, թե հնարավոր է արդյոք առևտրային գործարքը Վաշինգտոնի և Բեռլինի միջև: Իսկ կանցլեր Մերկելը փորձել է բացատրել, որ համաձայնագիրը պետք է ստորագրել Եվրամիության հետ:
Ինչպես նշվում է, արդյունքում Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել համաձայնագրեր կնքել Եվրամիության հետ: Նշենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 17-ին: