13 միլիարդի գողություն՝ ռուսական բանակում
Խաբեբայություններից և գողություններից Ռուսական գվարդիայի և բանակի կորուստը կազմում է 13 միլիարդ ռուբլի: Խոսքը վերաբերում է ինչպես բյուջետային միջոցներից գողանալու ն, այնպես էլ ռազմական կարողությունից: Այս մասին նշել է գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ուժային կառույցներում հանցագործությունների գրեթե մեկ երրորդը գողություններն ու խարդախություններն են:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 2016 թվականին աճել են 6.4%-ով: Գրանցվել է 2 391 հանցագործություն, որոնք ունեցել են կոռուպցիոն բնույթ:
Ռուսաստանի Գլխավոր դատախազության գործողություններից հետո պետությանն է վերադարձվել ավելի քան 4.2 միլիարդ ռուբլու չափով կորուստը: Դաշնային սեփականություն են վերադարձվել 100-ից ավելի անշարժ գույքի օբյեկտներ՝ 2 միլիոն ռուբլի արժողությամբ: