Կատակասեր Պուտինն առաջարկում է դեսպաններին ուղարկել գյուղ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կատակով առաջարկել է տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություներն ուղարկել գյուղ: Այս մասին պետության ղեկավարն ասել է Ռիբինսկ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դեսպանները մեզ հանգիստ չեն թողնում: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները»,- տեղի գործարարներից մեկը հպարտությամբ ասել է նախագահին:
Ի պատասխան դրա՝ Վլադիմիր Պուտինը կատակել է. «Գուցե նրանց հենց ձեզ մոտ էլ ուղարկե՞նք»:
Գործարար Ժարովը համաձայնել է այս առաջարկին և ռուս առաջնորդին հրավիրել նաև լինել Վյատսկիում: