Թրամփը պատմական ռեկորդ է գրանցել
Դոնալդ Թրամփը ռեկորդ է գրանցել հաստատված օրենքների և հրահանգների թվով, որոնք նա հասցրել է ստորագրել 100 օրվա պաշտոնավարության ընթացքում:
Երեք ամսից մի քիչ ավել ժամանակահատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասցրել է 28 օրենք և 30 հրահանգ հաստատել: Այս ցուցանիշը գերազանցում է նախագահի պաշտոնում իրեն նախորդած քաղաքական գործիչների ցուցանիշին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Թրամփը առաջատարն է դարձել վերջին 70 տարվա նախագահների շարքում:
«Չնայած դեմկրատների կողմից խոչընդոտներին՝ նախագահ Թրամփն աշխատել է Կոնգրեսի հետ, որպեսզի առաջին 100 օրվա ընթացքում ավելի շատ օրենսդրական ակտեր ընդունի, քան ցանկացած այլ նախագահ՝ սկսած Թրումանից»,- նշվում է քարտուղարության հաղորդագրության մեջ: