Պուտինի կատակը՝ Ռուսաստանում կոմունիզմի վերահաստատման մասին
Հետաքրքրաշարժ երկխոսություն է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Յարոսլավի շրջանի գործարար դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Գործարարներից մեկը պատմել է, որ աշխատանքի արտադրողականությունն իր ձեռնարկությունում մեծացել է տասն անգամ, իսկ աշխատավարձը՝ 2.5 անգամ:
Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը սեղմել է գործարարի ձեռքը, գովել նրան և նշել, որ եթե բոլորն այնպես աշխատեն, ինչպես նա, ապա ռուսները մոտ ժամանակներս կապրեն կոմունիզմի ժամանակների պես:
Ավելի վաղ հարցումը ցույց էր տվել, որ Ռուսաստանի բնակիչների մեծամասնությունը դրական կերպով է վերաբերվում Վլադիմիր Պուտինին և վստահում է նրան: