ԱՄՆ-ն 70 տոկոսով կնվազեցնի Կիևին տրվող միջազգային օգնությունը
ԱՄՆ վարչակարգի կողմից հրապարակված 2018 թ.-ի բյուջեի ծրագիրը նախատեսում է Ուկրաինային տրվող միջազգային օգնության նվազում մինչև 68,8 տոկոսով:
Ի սկզբանե ԱՄՆ-ի կողմից ծրագրվում էր Կիևին տրամադրել ավելի քան 570 միլիոն դոլար, սակայն արժեքը նվազել է հասնելով՝ մինչև 177 միլիոնի: Այս մասին գրում է «Foreign Policy»-ն՝ հավելելով, որ կկրճատվի զարգացող այլ երկրներին տրվող ֆինանսական օգնությունը նույնպես:
Հաղորդվում է, որ գումարային այն միջոցները, որոնք կկրճատվեն և չեն տրվի զարգացող երկրներին, կներդրվեն երկրի ազգային անվտնագության գծով ծրագրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը իշխանության գալու սկզբից հայտնում էր, որ կկրճատի այլ պետություններին տրվող գումարային օժանդակությունները, ինչի հաշվին կմեծացնի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը: