ԱՄՆ-ն կարգելի Եվրոպայից էլեկտրոնային սարքավորումների ներկրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգն աշխատում է նոութբուքերի և էլեկտրոնային այլ խոշոր սարքավորումների՝ Եվրոպայից ինքնաթիռներով ներկրումն արգելող օրինագծի շուրջ: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Նման տեղեկություն պարբերականը ստացել է աղբյուրներից: Նման միջոցառումների պատճառը հայտնի չէ: Նույնպես տեղեկություն չկա, թե արդյոք խոսքը ամբողջական արգելքի մասին է:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում թերթի զրուցակիցը նշել է, որ դեռևս անհայտ է՝ արգելքը կվերաբերվի Մեծ Բրիտանիային, թե ոչ: