Թուրքիայի Գերագույն դատարանը չի քննել ընդդիմության հայցը
Թուրքիայի Գերագույն դատարանը հրաժարվել է ուսումնասիրել հիմնական ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության հայցը, որով վերջիններս փորձում էին չեղարկել ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտնում է«РИА Новости»-ն՝ հղում տալով «NTV» հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ Գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ հրաժարվեց քննել ԱՀԿ-ի հայցը՝ Գերագույն ընտրական խորհրդի որոշման իրավազորության ստուգման մասին, որը ավելի վաղ հրաժարվել էր չեղարկել հանրաքվեի արդյունքները ընդդիմության հարցմամբ:
Համաձայն Գերագույն դատարանի որոշման՝ Գերագույն ընտրական խորհրդի որոշման գնահատումը չի մտնում իր իրավասության մեջ չի մտնում: