Բարաք Օբաման մեկ ելույթի դիմաց ռեկորդային գումար կստանա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ռեկորդային գումար կստանա մեկ ելույթի դիմաց կստանա ռեկորդային 400.000 դոլար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Fox Business» հեռուստաալիքին:
Օմաբան ելույթ կունենա «Cantor Fitzgerald» ֆինանսական ընկերության համաժողովին, որը նվիրված է առողջապահությանը:
Օբաման իր ելույթի համար կրկնակի ավել կստանա, քան Հիլարի Քլինթոնը, ով մինչ այս համարվում էր ելույթների համար տրվող ամենաբարձր հոնորարների ռեկորդակիր:
Բանկատերերի առջև իր ունեցած ելույթների հոնորարները Քլինթոնի համար նխագահական ընտրարշավի ընթացքում խնդիր էին դարձել: Մանսավորապես, նրա քաղաքական հակառակորդները պահանջում էին հրապարակել իր ելույթներից ստացված հոնորարների արժեքը՝ Քլինթոնին կասկածելով ֆինանսական արդյունաբերության նկատմամբ չափազանց մեծ համակրանքի մեջ: