Ֆրանսիայում նախագահ կդառնա Մակրոնը. հարցում
«Elabe» ընկերության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայում ընթացող նախագահական ընտրությունների 2-րդ փուլում «Առաջ» շարժման թեկնածու Էմանուել Մակրոնը հեշտորեն հաղթանակ կտանի «Ազգային ճակատ» կուսակցությունից առաջարդված Մարին Լե Պենին: Նման տեղեկություն են տարածել փարիզյան լրատվամիջոցները:
Համաձայն հարցման՝ ընտրողների 64 տոկոսը հատնել է, որ կքվեարկի Մակրոնի օգտին, իսկ 36 տոկոսը՝ Լե Պենի: Հարցումն անցկացվել է համացանցում: Մասնակցել է 967 մարդ:
Ընտրությունների առաջին փուլում Մակրոնը հավաքել էր քվեների 24,01 տոկոսը, Լե Պենը 21,3 տոկոսը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: