Զգո՛ւյշ եղեք. սելֆի անելու խորհուրդներ՝ Օբամայից
Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամայի խոսքով՝ համացանցը ոչինչ չի մոռանում, դրա համար ցանկության դեպքում այնտեղ կարելի է գտնել ցանկացած ինֆորմացիա ցանկացած մարդու մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը ելույթ է ունեցել Չիկագոյի համալսարանի ուսանողների առջև և նրանց հիշեցրել այն տհաճությունների մասին, որոնցով սպառնում է սելֆիով ծայրահեղ տարվածությունը:
«Եթե դուք ունենայիք լուսանկարներ նրանից, թե ինչ էի ես անում ավագ դպրոցում, ես հազիվ թե նախագահ դառնայի,- կատակել է Օբաման՝ հավելելով,- Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինել և հետևել նրան, թե ինչ եք նկարում»: