Պուտինն իր գործը համեմատել է «հրեշտակների» և «սատանաների» հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրվել է ծովախեցիների երկու տեսակով՝ Ծովային հրեշտակով և Ծովային սատանայով, որի մասին նրան պատմել են Ռուսական աշխարհագրական միության հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Դա հենց այն է, ինչով ես եմ զբաղվում, պետք է մոտիկից ծանոթանալ»,- կատակել է պետության ղեկավարը՝ իմանալով այն մասին, թե ինչպես է «հրեշտակը» ուտում «սատանային» ստորգետնյա աշխարհում:
Նիստի ժամանակ մասնակիցներից մեկը պատմել է մի շարք հետաքրքիր դիտարկումների մասին, որոնք արել են ջրասույզները: Մասնավորապես, թե ինչպես են մի խումբ ծովախեցիներ ուտում մյուսներին, և դա համեմատել են բարու և չարի մշտնջենական պայքարի հետ: