Պուտինը ձուկ որսալու տեղ է գտել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրվել է Վոլգայի վիճակով Կասպից ծովի տարածքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ռուսական աշխարհագրական միության հոգաբարձուների խորհրդի նիստին զեկուցողներից մեկը պատմել է Բայկալի և Վոլգայի վիճակի մասին: «Վոլգայի գետաբերանին մաքո՛՞ւր է»,- հետաքրքրվել է պետության ղեկավարը:
Դրական պատասխան ստանալով՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուրեմն «այնտեղ ձկնորսության կգնան»:
Վլադիմիր Պուտինը սիրում է ձուկ որսալ և այլ կենդանիների որսի գնալ, ձիավարությունը և երկարատև քայլելը ևս նրան դուր են գալիս: