Ռուսաստանը՝ Սև ծովի տարածքում գլխավոր սպառնալիք
Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է ներկայացնում Եվրոպական միությանը Սև ծովում: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հյու Մինգարելին: Նրա խոսքերը ներկայացրել է «УНИАН»-ը
«Այսօր Ռուսաստանը գլխավոր ռազմավարական մարտահրավերն է մեզ բոլորիս համար, նա սպառնալիք է ներկայացնում Սև ծովի տարածաշրջանում»,- նշել է Մինգարելին:
Մինգարելին հավելել է, որ Մոսկվան իր ռազմական ներկայությունը մեծացրել է տարածաշրջանում՝ շնորհիվ Ղրիմի: Նրա խոսքով՝ թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակն անհանգստություններ է առաջացնում Եվրամիության ղեկավարության շրջանում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Մոսկվան չի մասնակցի իրեն պարտադրված կոնֆլիկտում Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: