Նոր սպառնալիք. Մեծ Բրիտանիան ցանկության դեպքում կարող է միջուկային զենք կիրառել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտնել է իրենց երկրի ազգային անվտանգությանը մեծ վտանգ սպառնալու դեպքում «ծայրահեղ միջոցներ» ձեռնարկելու հնարավորության մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«BBC» հեռուստաընկերության եթերում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտնել է այն մասին, որ Բրիտանիան իրավունք ունի կանխազգուշացնող միջուկային հարված հասցնելու հակառակորդին:
«Չի կարելի բացառել միջուկային զենքի օգտագործումը որպես կանխազգուշացնող հարված ծայրահեղ հանգամանքների դեպքում»,- նշել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: