Ես դեմ չեմ Ասսանժի ձերբակալությանը.Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի ձերբակալությանը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով International Business Times-ին:
Չնայած դրան, որ մեկ տարի առաջ Թրամփը սեր էր խոստովանել WikiLeaks-ին, դա չի խանգարել, որպեսզի վերջինս հայտարարի, որ սեմ չի լինի, եթե Ասսանժին ձերբակալեն:«Ես դրանում մասնակցություն չեմ ունենա, սակայն եթե ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսը դա է ցանկանում, ես դեմ չեմ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Associated Press-ին տված հարցազրույցում: