Գերմանիայի ֆինանսների նախկին նախարարը կոմիկ դերասան է դարձել
Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Պեեր Շտայնբրյուկը, որը 2013թ. երկրի կանցլերի պաշտոնի համար մրցել է Անգելա Մերկելի հետ, «stand up» ոճի կոմիկ դերասան է դարձել:Այս մասին գրում է Gazeta,ru-ն:
Նախկին նախարարը 37-ամյա հումորիստ Ֆլորիան Շրյոդերի հետ այս տարվա հունիսին կմեկնի շրջագայության՝ ներկայացնելով իրենց մասնակցությամբ նոր երգիծական շոուն:
«Ֆլորիան Շրյոդերն ընտրում է Պեեր Շտայնբրյուկին» խորագրով ներկայացումը ցուցադրվելու է Բեռլինում, Քյոլնում և Համբուրգում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 70-ամյա Շտայնբրյուկը Գերմանիայում հայտնի է իր սադրիչ գործողություններով ու արտահայտություններով: Մեկնաբանելով 2012թ. Իտալիայում կայացած ընտրությունները՝ գերմանացին նշել էր, որ հաղթել է 2 ծաղրածու՝ նկատի ունենալով պրոֆեսիոնալ կոմիկ Բեպե Գրիլոյին ու նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: