Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում ամենաշատ դիտուներ ունեցած ֆիլմերը
«Ֆորսաժ-8»-ը, որը բոլորովին վերջերս է հայտնվել կինոթատրոններում, շարունակում է պահել իր առաջատարի դիրքերը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի պրեմիերայից ընդամենը մեկ օր անց այն ապօրինի եղանակով (դիտողներից մեկը սմարթֆոնի միջոցով էկրանից նկարել և տեղադրել էր «YouTube»-ում) հայտնվել էր համացանցում և ապա ջնջվել, սակայն դա ֆիլմը դիտել ցանկացողների վրա չէր ազդել:
Ոչ պաշտոնական տվյալներով ապրիլի 20-23-ը տոմսերի վաճառքից և ֆիլմի վարձույթից ստացած գումարը գերազանցել է 1.5 մլրդ ռուբլին:
Երկրորդ տեղում է գտնվում «Кухня. Последняя битва» ֆիլմը, որի եկամուտը կազմել է 159.2 մլն ռուբլի:
Լավագույն եռյակը եզրափակում է «Урфин Джюс и его деревянные солдаты» ֆիլմը` 101.7 մլն ռուբլի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆորսաժ-8»-ը պահում է առաջատարի դիրքերը ամերիկյան տոմսարկղերում: