Ռուս հաքերները կոտրել են Դանիայի Պաշտպանության նախարարության էլեկտրոնային փոստը
Հաքերային հարձակումների զոհ է դարձել դանիայի ՊՆ էլեկտրոնային փոստը: Այս մասին գրում է « Deutsche Welle»-ն:
Դանիայի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարձակումը եղել է համակարգված և լավ մշակված: Նա Հաքերային հարձակման մեջ մեղադրում է ռուս հաքերներին:
«Ռուս հաքերները կարողացել են կոտրել Էլ. փոստը, քանի որ այն բավարար չափով պաշտպանված չի եղել»,- ասել է նախարարը:
Ռուս հաքերների կողմից 2015թ. և 2016թ ևս Դանիայի ՊՆ էլ. փոստի վրա եղել են հարձակումներ, ինչն էլ նրանց ենթադրելու առիթ է տալիս, որ հարձակման կազմակերպիչը նույն երկրին է: