Մերկելը շոկի մեջ է. նա համակվել է տխրությամբ և սարսափով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շոկի մեջ է եղել և անչափ տպավորվել է Լուգանսկի մոտ մեքենայի ականահարման դեպքից: Պատահարի հետևանքով մահացել է ԵԱՀԿ աշխատակից, ևս երկուսը տուժել են: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Deutsche Welle»-ին:
Մերկելի հեռագրում նշվում է, որ կանցլերը համակվել է տխրությամբ և սարսափով: «ԵԱՀԿ-ի տուժած աշխատակիցներին, որոնց թվում նաև Գերմանիայի քաղաքացի կա, մենք շուտափույթ և լիովին առողջացում ենք մաղթում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը ցինիկ ակցիա է անվանել՝ նշելով, որ հանգամանքները ցույց են տալիս «սադրանքի բարձր հավանականություն»: