Հայտնին են ՌԴ-ի լավագույն քրոսովերները
Հրապարակվել է Ռուսաստանում լավագույն մոդելների ցանկը, որոնք ներկայացնում են քրոսովերների դասը: Համապատասխան հետազոտությունն անց են կացրել «Daily Motor»-ի փորձագետները: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Պատվավոր հինգերորդ հորիզոնականում կորեական «Kia Soul» քրոսովերն է: Փորձագետները նշում են այս մոդելի պրակտիկությունը և ուրախ դիզայնը: Այն արժե 809 000 ռուբլի:
Չորրորդ հորիզոնականում է ճապոնական «Honda CR-V»-ն: Այն համարվում է ունիվերսալ և շատ հուսալի: Այժե 1 529 000 ռուբլի:
Եռյակը բացում է «BMW X1»-ը: Մասնագետները նշում են այս մոդելի հրաշալի «վարքը» ճանապարներին: Այն արժե 1 880 000 ռուբլի: Երկրորդ հորիզոնականում Գերմանիայի ևս մեկ ներկայացուցիչ է՝ «Audi Q7»-ը:
Լավագույն քրոսովեր է ճանաչվել «Mercedes-Benz GLC»-ն, որը գնահատվում է 2 910 000 ռուբլի: