Պետք է պատրաստ լինենք համապատասխան արձագանքի. Գևորգ Մելքոնյան
Այսօր ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում ու Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին: Նրա խոսքով' Ադրբեջանում շուտով նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, իսկ Ադրբեջանն ունի 2 ճանապարհ' գնալ ժողովրդավարացման կամ սուլթանությունն ամրապնդելու:
Գևորգ Մելքոնյանն անդրադառնալով Թուրքիային նշեց, որ թուրք հասարակությունը երկփեղկված է քեմալիստների և իսլամիստների միջև: Նրա խոսքով' Թուրքիայի պատմության մեջ եղել են հեղաջրջումներ ինչպես զինվորական հեղաշրջումը, եթե չկարողանան այսօր մեկնարկած զարգացումները զսպել, ապա հնարավոր է, որ ականատես դառնանք նման հեղաշրջման:
Այս պարագայում, ըստ Գ. Մելքոնյանի, պետք է պատրաստ լինենք համապատասխան արձագանքի: