Հռոմի պապը քննադատել է փախստականների ճամբարի պայմանները
Որոշ փախստականների ճամբարներում առկա պայմանները հիշեցնում են համակենտրոնացման ճամբարներ»,-ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին գրում է « Deutsche Welle»-ն:
Հռոմի պապը խիստ քննադատության է արժանացրել եվրոպական երկրներում առկա փախստականների ճամբարների գերբեռնվածությունն ու այնտեղ տարրական պայմանների բացակայությունը: Այս մասին հա հայտարարել է Հռոմում երկրպագության ժամանակ:
Նա առանձին անդրադարձել է հունական Լեսբոս կղզում միգրանտների ժամանակավոր կացարաններին, որտեղ նա այցելել էր 2016թ-ի ապրիլին:
Նա քննադատել է նաև Եվրոպական միությանը, քանի որ ըստ Պապի, Բրյուսելը փախստականների ներհոսքը փորձում է կարգավորել ոչ թե ելնելով մարդու իրավունքներց, այլ առաջնորդվելով միջազգային պայմանագրերով:
Սակայն նա բարձր է գնահատել հարավային եվրոպայի երկրներների ունեցած դիրքորոշումը, մասնավորապես Հունաստանի և Իտալիայի, որոնք ընդունում են անօրինական ներգաղթյալներին:
«Մենք փակում ենք դուռը ապօրինի ներգաղթյալների առաջ, դա կոչվում է ինքնասպանություն»,- ասել է Վեհափառ Հայրապետը: