Ռուսաստանում ՀՀ քաղաքացին կրակ է բացել տեղաբնակչի ուղղությամբ
Ռուսաստանում ապրիլի 23-ի առավոտյան ՀՀ քաղաքացին վիճաբանության ժամանակ ատրճանակից մի քանի կրարոց է արձակել: Այս մասին գրում է «Sobesednik.ru»-ն՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Զելենոգրադի Յունոստի փողոցում գտնվող սրճարաններից մեկում:
Հաղորդվում է, որ ՀՀ 27-ամյա քաղաքացին փախուստի է դիմել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվել և ձերբակալվել է:
32-ամյա տուժածը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: