Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են
Այսօր Ֆրանսիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
Նշվում է, որ ընտրությունների արդյունքները «որոշիչ նշանակություն կունենան Եվրոպայի ապագայի հարցում»:
Սպասվում է, որ 67 հազար ընտրատեղամասերում կքվեարկեն շուրջ 47 միլիոն ընտրողներ:
Անվտանգությունն ու կարգուկանոնը ընտրությունների ընթացքում կվերահսկեն 50 հազար ոստիկան:
Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքի քվեների 50 տոկոսը, ապա երկու թեկնածուների միջև ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: