ԱՄՆ Կաթոլիկ լիգան քննադատել է Քիմ Քարդաշյանին Աստվածամոր պատկերով սեքսուալ զգեստ կրելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ Կաթոլիկ լիգան քննադատել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերով սեքսուալ զգեստ կրելու համար: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:
Ըստ Լիգայի տարածած հայտարարության՝ 36-ամյա աստղն Աստվածամոր պատկերն օգտագործել է հանրության ուշադրությունը գրավելու համար:
«Մենք երբեք չենք տեսել որևէ ապացույց առ այն, որ Քիմ Քարդաշյանը երկրպագում է Սուրբ Մարիամ Աստվածածնին, ուստի՝ մեծ իրարանցում առաջացրած արարքն ընկալվում է միայն որպես Աստվածամոր կերպարի շահագործում»,- նշվում է հայտարարությունում:
Հեռուստաաստղը դեռևս չի արձագանքել քննադատությանը: