Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել
Փարիզի ոստիկանությունը ուրբաթ արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցի մասնակիցներին զսպելու համար: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ցույցերը պայմանավորված են նախագահական ընտրություններով: Շուրջ 2000 մարդ է դուրս եկել Հանրապետության հրապարակ, որտեղ էլ տեղի են ունեցել ոստիկանների հետ բախումները:
Ցուցարարները նախագահական ընտրություններին դեմ են հանդես եկել, որոնք անվանել են «քաղաքական դիմակահանդես», և անհամաձայնություն են հայտնել երկրի ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջարկների շուրջ:
Ցույցը տեղի է ունեցել Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ընտրատեղամասերը բացելուց մեկ օր առաջ: Երկրորդ փուլը, որից հետո հայտնի կլինի երկրի հաջորդ ղեկավարի անունը, անցկացվելու է մայիսի 7-ին: