ՌԴ ՊՆ-ն հաստատել է Գյումրիում ռուս զինծառայողի մահվան մասին տեղեկությունը
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հաստատել են, որ Հայաստանում դանակահարության արդյունքում սպանվել է ռուս պայմանագրային զինծառայող: Այս մասին հաղորդում է «RT»-ն:
«Ապրիլի 22-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ռազմական հատվածի տեղակայման վայրից ոչ հեռու քաղաքացիական անձի կողմից տեղի է ունեցել մահափորձ Հայաստանի ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի նկատմամբ: Դանակահարությունից առաջացած վնասվածքի արդյունքում զինծառայողը տեղում մահացել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային պատճառներով:
Հիշեցնենք, որ 21-ամյա ռուս զինծառայողի սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: