Գյումրիում 21-ամյա ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 22-ին, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ ահազանգ է ստացվել այն մասին, որ «Արգո» խանութի մոտ դիակ կա։
Ըստ նախնական զննության՝ դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տեղեկություններով՝ սպանված զինծառայողը 21-ամյա Դմիտրի Յալպաևն է: