Կիրկորովին մեղաադրանք է առաջադրվել կազինոյում ԱՄՆ քաղաքացուն սպանելու համար
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դատարանը մեղադրանք է առաջադրել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ԱՄՆ քաղաքացի 70-ամյա Թոմաս Ռոջերսի մահվան գործով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Այս փաստը երկար տարիներ անհայտ է եղել, քանի որ մահացածի հարազատները գտնվել են ԱՄՆ-ում և դատական գործընթացը այնտեղ է տեղի ունեցել: Ըստ փաստաթղթերի, դեպքը տեղի է ունեցել 2004 թ-ին ԱՄՆ-ում` «Trump Taj Mahal» խաղատանը (որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին) Կիրկորովի համերգի ժամանակ:
Համերգի ժամանակ Կիրկորովը բեմի մոտ հավաքված հանդիսատեսներից ծեր պապիկին հրում է:Նա ընկնում է, գլուխը հարվածում գետնին և գիտակցությունը կորցնում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Մի քանի տարի ծանր ցավով տառապելուց հետո 2009թ-ի մարտին մահացել է:
Իր բացատրական ցուցմունքում Կիրկորովն ասել է, որ բեմը լուսավորող պայծառ լույսերը խանգարել են և նա չի նկատել պապիկին, այլ ուղղակի բնազդաբար ձեռքը կտրուկ շարժել է:
Սակայն ականատեսները այլ ցուցմունքներ են տվել:
«Երբ Ռոջերսը ընկավ, Կիրկորովը չփորձեց նրան օգնել, այլ կանգնեց ու սկսեց ծիծաղել նրա վրա, իսկ հետո շարունակեց համերգը»,- նշել է ականատեսներից մեկը: