ԵՄ-ն մտադիր է դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
Եվրամիությունը մտադիր է քննարկել Թուրքիայի՝ ԵՄ-ի կազմ մտնելու բանակցությունների ժամանակավոր դադարեցումը երկրում տեղի ունեցած սահմանադրական հանրավքեից հետո: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Welt» թերթին:
«Այս թեման Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ օրակարգում կլինի: Հանդիպումը տեղի կունենա Մալթայում հաջորդ շաբաթվա վերջին՝ ապրիլի 28-29»-ին: ԱԳՆ-ները Եվրահանձնաժողովին կհորդորեն դիտարկել, թե արդյոք Անկարան բանակցությունների հիմնարար գծերը չի խախտել և բնականաբար, պետք չէ՞ արդյոք բանակցությունները ժամանակավորապես դադարեցնել»,- եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է թերթը:
Եվրահանձնաժողովը մոտ ժամանակներս խորհուրդ կտա դադարեցնել բանակցություններն Անկարայի հետ «ազատության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների սկզբունքների լուրջ և շարունակական խախտումների պատճառով»: