Երդվում եմ պահել խոստումս. Ջենիֆեր Լոպեսը միացել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին (տեսանյութ)
Ջենիֆեր Լոպեսը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» («The Promise») ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին:
Հրապարակված տեսանյութում 47-ամյա Լոպեսը նշում է. «Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Իմ անունը Ջենիֆեր Լոպես է, և ես երդվում եմ պահել խոստումս»:
Հավելենք, որ #պահիրխոստումն արշավին միացել են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո դի Կապրիոն և այլ հայտնիներ: