Ֆրանսիայի վարչապետը Լե Պենին մեղադրել է ողբերգություններից օգուտ քաղելու մեջ
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը քննադատել է երկրի նախագահական ընտրություններին «Ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված թեկնածու Մարին Լե Պենին Ելիսեյան պալատում ոստիկանների դեմ արված ահաբեկչական հարձակման առնչությամբ հայտարարության համար: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
«Լե Պենը վախն ու էմոցիաներն անամոթաբար շահարկում է հանուն քաղաքական նպատակների: Նա դա անում է յուրաքանչյուր ողբերգությունից հետո, դրանից օգուտ քաղելու համար»,- Կազնևի խոսքրը փոխանցում են ԶԼՄ-ները:
Նշենք, որ ավելի վաղ Լե Պենը հայտնել էր, որ ծայրահեղականներն ամենայն հավանականությամբ ահաբեկչական նոր հարձակումներ կիրականացնեն երկրում ընտրությունների փուլում, և կոչ էր արել Ֆրանսիայի և Եվրոպայի միջև սահմաններ դրվեն:
Հիշեցնենք, որ Հինգշաբթի երեկոյան Ելիսեյան դաշտերում մեկ ոստիկան է զոհվել, երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հարձակվողը սպանվել է: Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: